Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՇՐՋԱԿԱՅՔԸ


Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնը՝ համայնքապետարանի հետ համատեղ իրականացնում է «Մայր Հայաստան»  հուշահամալիրի շրջակայքի բարեկարգման աշխատանքներ։  «Վարձատրվող հասարակական աշխատանքներ»   ծրագրի շրջանակներում կատարվում է հուշահամալիրի աստիճանների նորոգում՝ բազալտե սալիկներով։ Նախատեսվում է նաև տարածքը գեղեցկացնել գեղարվեստական լուսավորությամբ՝ ջահաձև լուսատուների միջոցով։ Տարածքը նաև կկանաչապատվի տարատեսակ թփերով և ծառերով։ Բարեկարգման աշխատանքները սկսվել են հունիսի 1-ին, որոնք ավարտին կհասցվեն մեկ ամսվա ընթացքում։ Իջեւանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ijevancity.am/ հայտնում է, որ աշխատանքներին պարբերաբար հետևում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը և տալիս համապատասխան ցուցումներ։

Հրապարակվել է։ 13:27 24/06/2020