Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բացվեց Աչաջրի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 10-ին միջպետական ավտոճանապարհի եզրին, Աչաջուր գյուղի վարչական տարածքում հանդիսավորությամբ բացվեց գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Այն գործարկվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ՀԿ-ի եւ «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ԱՐԴԻ) ծրագրի եւ CARD հիմնադրամի համագործակցության շրջանակում: Այդ մասնագիտացված կենտրոնը ուղղված ոչ միայն Տավուշի մարզում խաղողագործության ՝ խաղողի այգիների աճեցման եւ կառավարման զարգացմանը, այլեւ նպաստելու է առաջավոր տեխնոլոգիաների եւ ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջընթացին: Սպասարկման կենտրոնին կից հիմնել է գինեգործական փորձացուցադրական արտադրամաս: Այդ արտադրամասը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի եւ դրա գործընկերների կողմից իրականացվող « Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: Կենտրոնի հագեցվածությունն ապահովվել է USAID/ARDI ծրագրի կողմից, իսկ տեխնիկական աջակցությունն իրականացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GAZ) կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը: Հանդիսավոր առիթով ելույթ ունեցան եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացումը կարեւորեցին ՀՀ տարածքային կառավարման զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը, աչաջրեցի բազմավաստակ խաղողագործ Երեմ Օթարյանը եւ ուրիշներ: Նշվեց, որ գյուղատնտեսական սպասարկման Աչաջրի կենտրոնը թվով 20-րդն է Հայաստանում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 10/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia