ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ համայնքի ղեկավարը եւ գյուղերի վարչական ղեկավարները կամավորագրվել են


Բերդի համայնքապետարանը հայտնում է, որ   հետեւելով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ Բերդ  համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի  գլխավորությամբ, համայնքի բոլոր  գյուղերի վարչական ղեկավարները՝  Օնիկ  Բալյանը (Արծվաբերդ), Արկադի  Յամուկյանը(Այգեպար), Լորիս  Միրզոյանը (Այգեձոր), Արթուր  Այդինյանը(Իծաքար), Արտակ  Պապյանը(Մովսես), Գոռ  Աբրահամյանը(Նորաշեն), Արամ  Նիգոյանը(Նավուր), Լևոն  Առաքելյանը(Ներքին Կարմիրաղբյուր), Կարեն  Դարբինյանը(Չինչին), Սամվել  Սաղոյանը(Չինարի), Վարուժան  Բաղմանյանը(Չորաթան), Ռոլանդ  Մարգարյանը(Պառավաքար), Սամվել  Եղիկյանը(Վարագավան), Կամո  Չոբանյանը(Վերին Կարմիրաղբյուր), Աղասի  Ղազարյանը(Վերին Ծաղկավան), Արթուր  Հովհաննիսյանը(Տավուշ) եւ Բերդի  տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը  կամավորագրվել  են  հայրենիքի պաշտպանության պայքարին: Բերդ համայնքի ղեկավարը հայտարարել է, որ  հայրենիքի եւ  ժողովրդի համար վճռորոշ այս պահին բոլորի պարտքն է համախմբվել եւ գործուն մասնակցություն ունենալ հայրենիքի պաշտպանությանը: Հարություն Մանուչարյանը Բերդ   համայնքի բնակիչներին կոչ է արել միանալ իրենց, ասելով, որ այդ հարցով կարող են դիմել իրեն ու գյուղերի վարչական ղեկավարներին։ Բերդի համայնքապետարանն այս օրերին  աշխատում է  շաբաթը յոթ օր, շուրջօրյա ռեժիմով։  Բերդի համայնքապետը դիմել է   նաեւ համայնքի կանանց եւ աղջիկներին, ասելով, որ հայրենիքի համար օրհասական ժամանակներում նրանք  մշտապես թեւ ու թիկունք են դարձել տղամարդկանց՝ իրենց  նշանակալի դերն ունենալով հաղթանակների կերտման գործում: Համայնքի ղեկավարը լիահույս է , որ այժմ եւս նրանք կամրացնեն թիկունքը՝ սպասելով մեր վերջնական հաղթանակին:

 

Հրապարակվել է։ 12:25 29/10/2020