Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Բերդ քաղաքը միկրոավտոբուսներով կկապվի տարածաշրջանի գյուղերի հետ

Խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանից տեղեկացանք,որ ինքն այժմ այցելություններ է կատարում Բերդի տարածաշրջանի գյուղեր, հանդիպում բնակչության հետ, ծանոթանում առկա հիմնահարցերին: Տեղերում փաստաթղթային ստուգումների ավարտից, գյուղերում առկա ռեսուրսները եւ խնդիրների առաջնահերթությունները ճշտելուց հետո ձեռնամուխ կլինեն համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Նա հայտնեց, որ Բերդ համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը մեծանալու է: Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի միջոցով Բերդը ձեռք է բերելու գրեյդեր, տրակտոր, ինքնաթափ մեքենաներ եւ 6 միկրոավտոբուս, որոնք 6 ուղղություններով ուղեւորափոխադրումներ կիրականացնեն: Այդ ծրագրում համայնքի ներդրումը կազմելու է ավելի քան 10 տոկոս: Ծրագիրը, ըստ ամենայնի, 2 ամսից կհաստատվի: Բերդի համայնքապետի տեղակալ Սամվել Հովսեփյանն ասաց՝ հույսեր են կապում, որ կառավարության կողմից հատկացվելիք սուբվենցիաներով համայնքում ծրագրեր կիրականացնեն, իրենք պատրաստ են այդ նպատակով Բերդի ֆոնդային բյուջեից գումարներ հատկացնել: Համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանը հայտնեց, որ այժմ զբաղված են առկա գյուղատնտեսական տեխնիկան գարնանացանին նախապատրաստելու աշխատանքներով, գյուղտեխնիկան ըստ անհրաժեշտության նորոգվում է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 01/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM