Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ քաղաքում և Վերին Կարմիրաղբյուրում փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում

 

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ  կառավարության սուբվենցիոն ծրագրով Բերդ քաղաքում և Վերին Կարմիրաղբյուրում համապատասխանաբար 4.7  և 1.6  կմ երկարությամբ փողոցային լուսավորության համակարգի(LED լուսատուներ) կառուցման աշխատանքներ են իրականացվում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 28.680 մլն. ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 11.5 մլն. ՀՀ դրամ:

Ինչպես տեղեկացրեց Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյանը. «Ծրագրում ընդգրկված են Բերդ քաղաքի Սարալանջի, Խորենացի, Սայաթ-Նովա, Իսահակյան փողոցների առանձին հատվածներ և բազմաբնակարան շենքերի բակերը, Վերին Կարմիրաղբյուրի գլխավոր ճանապարհը և դպրոցի հարակից թաղամասը»: Նշենք, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է փողոցային լուսավորության համակարգի(LED լուսատուներ) կառուցման աշխատանքներ իրականացնել նաև Վարագավան, Վերին Ծաղկավան և Չինչին բնակավայրերում: 

 

Հրապարակվել է։ 08:42 26/11/2019