Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ քաղաքում հենապատի կառուցման աշխատանքներ են իրականացվում

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը ՝ http://www.berdcity.am/,  հայտնում է , որ   «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում և հենապատի կառուցում» վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակում Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնի և Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Բերդ քաղաքում հենապատի կառուցման աշխատանքներ են իրականացվում:

Ծրագրում ընդգրկված է գործազուրկի կարգավիճակ ունեցող 6 անձ:

Հիշեցնենք, որ նույն ծրագրի շրջանակում հենապատերի կառուցման աշխատանքներ են իրականացվել նաև Արծվաբերդում և Վերին Ծաղկավանում:



Հրապարակվել է։ 07:36 11/07/2020