Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդավանում միջպետական ավտոճանապարհն ավելի քան 3 ժամ փակ է

Մեզ զանգահարեց Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանը եւ պարզաբանումներ տվեց մեր հրապարակած նյութում այն տեղեկության կապակցությամբ, որ Ադրբեջանում գտնվող բերդավանցի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու պահանջով միջպետական ավտոճանապարհը փակելու գործողությանը դպրոցի աշակերտների մասնակցելու պատճառով Բերդավանի դպրոցում դասեր չեն կայացել: Դպրոցի տնօրենը հայտնեց, որ Բերդավանի դպրոցի 1-7-րդ դասարանների աշակերտներն այսօր բոլոր դասերին մասնակցել են: Դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները 2-րդ դասաժամից հետո միացել են միջպետական ավտոճանապարհի փակման գործողությանը, քիչ անց նրանց են միացել են 8-9 դասարանների աշակերտները: Նա ասաց, որ Կարեն Ղազարյանի մայրը՝ տիկին Ասյա Բայրամյանը Բերդավանի դպրոցի 8-րդ դասարանի դասղեկն է, Ա. Ասատրյանը հայտնեց, որ ժամը 13.30-ի դրությամբ Բերդավանում միջպետական ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ Բերդավան, ավտոճանապարհի փակման վայր է ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, ով զրույց է ունենում Կարեն Ղազարյանի հարազատների հետ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 15:00 17/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia