Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդավանցիները Փաշինյանին խնդրել են Կարեն Ղազարյանին փոխանակել Շահբազ Գուլիեւի հետ

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներն  իրենց համագյուղացի, 2018թ  հունիսի 15-ից  Ադրբեջանի տարածքում գտնվող 1984թ ծնված Կարեն Ղազարյանի խնդրի առնչությամբ  ստոգրահավաք են արել  Բերդավանում, Նոյեմբերյան քաղաքում եւ  նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  ժամկետային զինվորական ծառայության չանցած, հոգեկան հիվանդություն   ունեցող, դրա համար  հաշվառված   Կ Ղազարյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել  այդ երկրի քրեական օրենսգրքի  մի շարք հոդվածներով՝ սպանության, ահաբեկչության, ապօրինի հրազենի կրման, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման,  եւ այլն, նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նամակագիրները    դրական են գնահատել  2019թ  հունիսի 28-ին Իջեւանի կայան բնակավայրի մոտ   ԿԽՄԿ  ներկայացուցիչների միջնորդությամբ  ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի եւ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի փոխանակությունը։  Նամակագիրները վարչապետ Փաշինյանին   խնդրել  են,որպեսզի  Կարեն  Ղազրայանը փոխանակվի  Արցախի Հանրապետությունում  դատապարտված Շահզբազ Գուլիեւի հետ։ Նրանք դա հիմնավորվում են այն բանով, որ Շահբազ Գուլիւը  անչափահաս Սմբատ Ցականյանի սպանությանը մասնակից  չի եղել ։  2014թ. հուլիսին Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը Շահումյանի հատվածից ապօրինաբար հատել էին Հայաստանի սահմանը: Նրանց գործողությունների հետևանքով Քարվաճառում զոհվել էր 2 անձ, մեկը՝ վիրավորվել:  Դիլգամ Ասկերովը 2014թ. դեկտեմբերին Ստեփանակերտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Ասքերովը եւ Գուլիևը մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։  Դիվերսիոն խմբի 3-րդ անդամ  Հասան Հասանովը  ձերբակալության ժամանակ զինված   դիմադրություն է  ցույց տվել եւ  ոչնչացվել է:  Հավելեմ, որ 2018թ նոյեմբերի 17-ին եւ 18-ին Ադրբեջանին սահմանամերձ  Բերդավան գյուղի բնակիչները, Կարեն Ղազարյանի հարազատները Կարենին Հայաստան վերադարձնելու պահանջով Բերդավան գյուղի տարածքում եւ  Նոյեմբերյանի ջրհան կայանների վարչության վարչական շենքի մոտ գտնվող խաչմերուկում  փակել  էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, այդ ժամանակ գործողության մասնակիցների հետ հանդիպելու էին գնացել  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Հրապարակվել է։ 10:13 09/07/2019