Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի համայնքապետարանի աջակցությամբ սննդի փաթեթներ են տրամադրվել ՀՕՖ-ի` Բերդ քաղաքի բարեգործական ճաշարանի 111 շահառուի:


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ 

 Դրա նախաձեռնությունը Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանինն է: Ստեղծված իրավիճակում իրադարձությունների հնարավոր զարգացումները հաշվի առնելով՝ դեռ օրեր առաջ նա առաջարկեց առաջին անհրաժեշտության սնունդ և հիգիենայի որոշ պարագաներ տրամադրել մեր ճաշարանի 111 շահառուներին, որպեսզի հնարավորինս սահմանափակվի նրանց տեղաշարժը: Համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մենք գնել ենք անհրաժեշտ սնունդը, հիգիենայի պարագաները և տրամադրել մեր շահառուներին: Նախաձեռնությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճաշարանի շահառուները հիմնականում ռիսկային խմբում են», -տեղեկացրեց ՀՕՖ-ի` Բերդ քաղաքի բարեգործական ճաշարանի տնօրեն Մարտիկ Փալանդուզյանը:

Տեղեկացնենք, որ Բերդի համայնքապետարանը շարունակելու է նմանաբնույթ նախաձեռնություններ իրականացնել: 

Համայնքապետարանը մշակում է գործունեության նոր ուղղություններ՝ փորձելով համագործացկել առանձին կազմակերպությունների և բարերարների հետ:

Լուսանկարները տրամադրել է Մարտիկ Փալանդուզյանը: 


Հրապարակվել է։ 08:14 27/03/2020