Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի սահմանագոտու ճանապարհները հիմնանորոգվում են (Ֆոտոշարք)

Ներկայումս «Բերդի ՃՇՇ» ՓԲԸ-ն (տնօրեն՝ Գագիկ Ադամյան) իրականացնում է Մովսես-Նորաշեն-Չորաթան 5.587 կմ երկարությամբ ավտոճանապարհի եւ Բերդ-Այգեձոր-Չինարի 4.54 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգումը: Այդ աշխատանքները կատարվում են Արարատի ճանշինի հետ համատեղ: Նախատեսվում է Մովսես-Նորաշեն-Չորաթան ճանապարհի հիմնանորոգումն ավարտել այս տարվա դեկտեմբերի 23-ին, Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհինը՝ նոյեմբերի վերջին: Անցած ամառվա ընթացքում հաճախ տեղացած հորդ անձրեւները խանգարել են ճանապարհների կառուցապատմանը, չնայած դրան՝ Բերդի ճանապարհաշինարարները ճանապարհը որակյալ են կառուցել, ջրահեռացման բետոնե համակարգ սարքել: Նրանց աշխատանքը ոգեւորությամբ է ընդունվել է Բերդի սահմանագոտու բնակիչների կողմից, Չորաթանում կատարված ասֆալտապատման առիթով սահմանամերձ գյուղում տոնակատարություն է եղել, չորաթանցի երեխաները եռագույն դրոշներով պարել են: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 01/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia