Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի զինվորական հոսպիտալի նախկին պետը՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրեն

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ․ դեկտեմբերի 27-ին որոշում է ընդունել Վազգեն Մարգարյանին  «Իջեւանի բժշկական կենտրոն » ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու եւ նրա հետ 2019թ․ ապրիլի 22-ին կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին։ Վազգեն Մարգարյանին Իջեւանի ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել ինքը՝ մարզպետ Չոբանյանը։  2019թ դեկտեմբերի  26-ին  մարզպետը նկատի ունենալով «Իջեւանի բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ի տնօրենի թափուր  պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի  եզրակացությունը, եւ Էդուարդ  Գրիգորյանի  դեկտեմբերի 18-ի դիմումը, , որոշել է   էդուարդ  Գրիգորյանին 2019թ․  դեկտեմբերի 27-ից նշանակել «Իջեւանի   բժշկական կենտրոն»  ՓԲԸ  տնօրեն եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր  5 տարի ժամկետով։ Իջեւանի  ԲԿ-ի   տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նախորդ՝ 2019թ հոկտեմբերի 1-ին  կայացած   մրցութին   մասնակցել են  այդ  բժշկական տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը   եւ  Բերդի   զինվորական հոսպիտալի նախկին  պետ Էդուարդ Գրիգորյանը։ Վազգեն Մարգարյանը  այդ մրցույթի սկզբից քիչ անց լքել էր այն, բոյկոտել,  բողոք ներկայացրել, որ  մրցույթի հարցաշարի բազմաթիվ հարցեր նախօրոք իրեն չեն տրվել, ինչը օրենքի խախտում է։   Նրա կողմից  բողոքարկելուց հետո    որոշվել է, որ   «Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նոր  մրցույթը անցկացնել  2019թդեկտեմբերի 18-ին ։    Դեկտեմբերի  18-ի մրցույթին մասնակցել են  3 անձ՝ Վազգեն Մարգարյանը , Էդուարդ Գրիգորյանը եւ  Սպիտակի հիվանդանոցի նախկին տնօրենը։ Վազգեն Մարգարյանը  հայտնեց, որ այդ մրցույթի  գրավոր փուլի արդյունքում ինքը ստացել է  առավելագույն՝ 100 միավոր, սակայն բանավոր փուլի արդյունքում  ինքն ավելի քիչ միավոր է ստացել, քան  2 մրցակիցները։ Այդ երկուսն  անցել են մրցույթի 3-րդ փուլ: Վազգեն Մարգարյանն ասաց , որ բանավոր  հարցաշարի հարցերը նախապես իրենց չեն տրամադրել, ։ Նա բանավոր հարցերից մեկի իր պատասխանի կապակցությամբ    բողոքարկել է մրցույթը, համարելով, որ ինքը այդ հարցին ճիշտ է պատասխանել, սակայն  բողոքարկումն  արդյունք  չի տվել։ 

Հրապարակվել է։ 13:22 10/01/2020