Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդում գործարկվել են միկրոավտոբուսային երթուղիներ

 

Տարիներ շարունակ Բերդ քաղաքից դեպի սահմանամերձ այդ  տարածաշրջանի գյուղեր  ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներ  չէին գործում։  Բերդի տարածաշրջանի բնակավայրերը  միավորող Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ այս տարվա  օգոստոսի 1-ից «Գազել»    մակնիշի  միկրոավտոբուսներով  իրականացվում են  Չինարի-Բերդ եւ Պառավաքար –Բերդ եւ հակառակ ուղղություններով միկրոավտոբուսային երթուղիներ։ Դրանցում ուղեվարձը  200 դրամ  է։  Բերդի համայնքապետարանը միկրոավտոբուսները ձեռք է բերել  սուբվենցիոն ծրագրով, Բերդ համայնքի  եւ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։  Այդ ծրագրով ձեռք է բերվել նաեւ 3-րդ  «Գազել»   մակնիշի միկրոավտոբուսը։ Դրա շնորհիվ առաջիկայում  կգործարկվի  Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Բերդ  երթուղին  ։ Համայնքների խոշորացումից հետո Բերդ համայնքը պետք է ստանա  3 միկրոավտոբուս։ Սակայն այդ տրանսպորտային միջոցների  տրամադրումն ուշացել է։ Բերդ համայնքի ղեկավար Հ․ Մանուչարյանը հայտնեց, որ դրանք կստացվեն մեկ ամսից։

Հրապարակվել է։ 11:34 07/08/2019