Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդում իրականացվում է 8 բազմաբնակարան շենքի տանիքների հիմնանորոգում



Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բերդ քաղաքում իրականացվում է 8 բազմաբնակարան շենքի տանիքների(ընդհանուր մակերեսը՝ 7000 քառակուսի մետր) հիմնանորոգում:  

Ծրագրի ընդհանուր արժեքը 69.252.000 ՀՀ դրամ է, որից  Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 28 մլն. ՀՀ դրամ:

«Բազմաբնակարան շենքերից մեկի(Տավուշի 31) տանիքը փոխվելու է ամբողջությամբ՝ իր կառուցատարրերով, իսկ մյուս շենքերի դեպքում՝ փայտե կավարամածը և ծածկի թիթեղը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան: Ցինկապատ թիթեղի հաստությունը համապատասխանում է գործող չափանիշներին(0.55 մմ): Կատարվելու է փայտյա տարրերի մշակում՝ հականեխիչ և հակահրդեհային նյութերով: Վերակառուցվելու են անվտանգության ճաղաշարերը»,- տեղեկացրեց Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյանը:

Հավելենք, որ ներկա պահին բազմաբնակարան շենքերից 3-ի տանիքների հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

 

 

 

Հրապարակվել է։ 07:40 19/10/2019