Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Բնակիչները պահանջում են երկար ճանապարհը հիմնանորոգելու փոխարեն կարճ եւ անվտանգ ճանապարհ կառուցել

2001-2002թթ. Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, շուրջ 11 կմ երկարությամբ ճանապարհը: Oգտագործման ռեսուրսը սպառած շրջանցիկ այդ ուղին շարքից դուրս է եկել, ճանապարհի ծածկը շատ տեղերում նստել է, բազմաթիվ խոր փոսեր կան: Մայիսի 7-ից ընթանում են Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: «Վառմաշ» ՍՊԸ-ն հիմնանորոգում է 3 հատվածով, 18.7 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Առաջին հատվածը Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի խաչմերուկից ձգվում է մինչեւ Աճարկուտ գյուղի խաչմերուկ, 2-ր հատվածը՝ Կիրանցից մինչեւ Ոսկեպարի դպրոցի վերեւի տարածք, 3-րդ հատվածը՝ Ջուջեւան գյուղից մինչեւ Նոյեմբերյան քաղաք: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կատարել 2 միլիարդ 200 միլիոն դրամի աշխատանքներ: Կատարվում են ճանապարհի մաքրում, լայնացում, առուների եւ կողնակների մաքրում, ճանապարհի ասֆալտապատում: Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ վարորդներ մեզ հայտնել են, որ հարկ չկա սահմանագոտին շրջանցող, 11 կմ երկարությամբ լեռանային ճանապարհը հիմնանորոգել, պետք էր հին, խորհրդային տարիներին գործող ճանապարհից փոքր-ինչ վերեւ գտնվող հատվածում շուրջ 4 կմ ճանապարհ կառուցել: Այն երկու կողմից ծածկված կլիներ հողապատնեշով եւ լիովին ապահով կլիներ ադրբեջանական հենակետերի գնդակոծությունից: Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհը ավելի քան կրկնակի անգամ երկար է խորհրդային տարիների ավտոճանապարհից, շրջանցիկ ուղին լիովին տեսանելի է Օդնդաղ սարի գագաթին գտնվող ադրբեջանական հենակետերից: 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժը ռմբակոծեց Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղը, բերդավանցի 2 կին զոհվեց: Այդ երեկո ադրբեջանական զինուժը Օնդաղի գագաթից հզոր լուսարձակներով լուսավորելով `Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը` այն գնդակոծեց: Բարեբախտաբար, տուժածներ չեղան: Սահմանագոտու բնակիչները նշում են, որ Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհի 8 կմ հատվածը հիմնանորոգելու գումարով հարկ է անվտանգ, շուրջ 4 կմ երկարությամբ հիմնական ճանապարհ կառուցել: Ձմռան ամիսներին խոշոր բեռնատարները չեն կարողանում հաղթահարել բազմաթիվ ոլորաններով, լեռնային տեղանքով շրջանցիկ ավտոճանապարհը, այդ պատճառով խցանումներ են առաջանում: 2014-2015թթ. շուրջ 600 միլիոն դրամով կառուցվեց Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը, սակայն բազում կտրուկ ոլորաններով, երթեւեկի համար անհարմար այդ ճանապարհից Բերդի տարածաշրջանի վարորդները ներկայումս գրեթե չեն օգտվում, նրանք երթեւեկում են սահմանի եզրին գտնվող հիմնական ճանապարհով: Շրջանցիկ ճանապարհ կառուցելու փոխարեն հարկ էր սահմանագոտով ձգվող հիմնական ճանապարհի առավել վտանգավոր հատվածում հենապատ կառուցել`ապահովելով անվտանգությունը: Տավուշի սահմանագոտում ճանապարհներ կառուցելուց կամ հիմնանորոգելուց առաջ բնակչության կարծիքը հաշվի չեն առնում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Բաժիններ՝ Երեվանից դուրս Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Մեկնաբանություններ (0) Պատասխանել Click here to cancel reply. Անուն Էլ-փոստ (չի հրապարակվի) Կայք էջ Նման նյութեր Ամերիկաբնակ հայ երաժիշտը՝ մշակույթը մաքրելու եւ «նյուրնբերգյան դատավարության» մասին 12:30 20.06.2018 «Ես ասացի՝ կողմ եմ քվեարկել, հիմա ի՞նչ մուտիլովկա եք անում». Սամվել Ալեքսանյան 12:27 20.06.2018 «Ես վախ չունեմ». Նահապետ Գեւորգյանը՝ Մանվել Գրիգորյանից հետո ԱԱԾ-ի՝ իր հետեւից գալու մասին 12:14 20.06.2018 Եկան, տեղեկացան, գնացին՝ սահմաններում պայթյունավտանգ վիճակը չարձանագրելով 12:00 20.06.2018 «Ա՛յ տուշոնկա». Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը լրագրողին վիրավորեց՝ նրան տուշոնկա անվանելով 11:57 20.06.2018 Արմավիրում ցույցերը շարունակվում են. ցուցարարները կլինեն քաղաքի դպրոցներում 11:46 20.06.2018

Հրապարակվել է։ 13:00 20/06/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM