Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինարին գնդակոծվել է, ադրբեջանական կրակին պատասխան է տրվել

Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանից տեղեկացանք, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8-ն անց 30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ տանիքը: Գնդակները դիպել են նաեւ գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Ս. Սաղոյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 14/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia