Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինչինի դպրոցի տնօրենը պաշտոնը թողնելով՝ Մոսկվայում լավ գործի է անցնելու

Օգոստոսի 27-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել օգոստոսի 27-ից լուծարել «ՀՀ Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանի հետ 2017թ. օգոստոսի 30-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: 2017թ. օգոստոսի 30-ին Տավուշի մարզպետ (այժմ՝ նախկին) Հովիկ Աբովյանը Ա. Հայրապետյանին դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակելով՝ նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքել 5 տարի ժամկետով: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանից տեղեկացանք, որ Ա. Հայրապետյանը ցանկություն է հայտնել պաշտոնից ազատվել, քանի որ հիմնական բնակության է մեկնում Ռուսաստան: Ա. Հայրապետյանին հարցրինք, թե ինչքան էր իր աշխատավարձը, Ռուսաստանի որ քաղաքն է մեկնելու: Նա ասաց, որ իր աշխատավարձը 140 հազար դրամ էր, ինքը դժգոհ չէր դրանից, մեկնում է Ռուսաստանի մայրաքաղաք, ոչ բանվորական աշխատանքի, Մոսկվայում իր աներձագը սեփական գործարանի ունի: Օգոստոսի 31-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշում է ընդունել մինչեւ մրցույթով թափուր պաշտոնը զբաղեցնելը 2018թ. օգոստոսի 31-ից Գույժ Գագիկի Գաբրիելյանին նշանակել «Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր: Նշենք, որ Չինչինի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 35 աշակերտ:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Չինչինի դպրոցի շենքի լուսանկարը՝ դպրոցի ինտերնետային կայքից

Հրապարակվել է։ 18:00 04/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia