Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինչինում մանկապարտեզի խաղահրապարակ Է կառուցվել

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝http://www.berdcity.am, հայտնում է, որ  խաղահրապարակը տեղադրվել է «Focus on Children Now» բարեգործական կազմակերպության կողմից` Յովհաննիսեան ընտանիքի հովանավորությամբ՝ ի պատիվ դոկտ. Քրիստին Յովհաննիսեանի:  «Յովհաննիսեան ընտանիքի հովանավորությամբ են տեղադրվել նաև Այգեպարի և Ծաղկավանի մանկապարտեզների խաղահրապարակները: Նրանց հովանավորությամբ սա երրորդ խաղահրապարակն է համայնքում: Երեխաներն արդեն ոգևորությամբ խաղում են: Իսկ նրանց ուրախ ու անհոգ տեսնելը մեր ամենակարևոր նպատակն է»,-նշեց «Focus on Children Now» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Քալանթարյանը: Բացման արարողությանը ներկա էին Կարմեն և Ռուբիկ Յովհաննիսեանները:

«Մենք երջանիկ ենք՝ երեխաների ժպիտները տեսնելով և շարունակելու ենք անել ավելին նրանց համար»,- ասացին հովանավորները՝ հավելելով, որ գալիք տարվա ընթացքում նրանց հովանավորությամբ Բերդ համայնքում կտեղադրվի 4-րդ խաղահրապարակը:

Սեպտեմբերի 13-ին տոնական տրամադրություն էր նաև Վարագավանում. Խաչատրյանների ընտանիքի հովանավորությամբ՝ ի հիշատակ Անահիտ Խաչատրյանի, Վարագավանի մանկապարտեզին գույք տրամադրվեց:  Նշենք, որ «Focus on Children Now» բարեգործական կազմակերպությունը 2012 թ.-ից գործունեություն է ծավալում Տավուշի մարզում: Բերդ համայնքի գրեթե բոլոր գյուղերում կազմակերպությունը ներդումներ է կատարել:

 

Հրապարակվել է։ 09:18 14/09/2019