Չնայած անձրեւին Իջեւանում շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն կար (ֆոտոշարք)
2018 Apr 14 16:00
-
Ոսկան Սարգսյան
-
Հիմնական
Ապրիլի 14-ին` համապետական շաբաթօրյակին Իջեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների աշխատողներն ակտիվ մասնակցություն ունեցան քաղաքի մաքրման եւ բարեկարգման գործին: Շաբաթօրյակին մասնակցեց քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակա հիմնարկների շուրջ 150 աշխատող, թվով 10 տեխնիկա:
Չնայած տեղացող անձրեւին,մաքրվեցին Իջեւանի քաղաքապետարանի հարակից տարածքները եւ Տավուշի մարզկենտրոնի այլ հատված:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հրապարակվել է։ 16:00 14/04/2018
Առայժմ մեկնաբանություններ չկան