Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չորաթանում մեծ շուքով նշել են Չորաթան-Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր-Բերդ երթուղու գործարկումը(լուսանկարներ)


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ 

Նոյեմբերի 6-ին Չորաթանի վարչական ղեկավար Վարուժան Բաղմանյանի նախաձեռնությամբ  գյուղի բնակիչները մեծ շուքով նշել են Չորաթան-Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր-Բերդ երթուղու գործարկումը:

Այդ առիթով Չորաթան են այցելել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Արկադի Յամուկյանը, այլք:

Չորաթանի բնակիչները նշել են, որ Չորաթան-Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր-Բերդ երթուղու գործարկումն իրենց  համար չափազանց կարևոր և ուրախալի իրադարձություն է, որին երկար են սպասել:

 

Հրապարակվել է։ 08:50 07/11/2019