Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ճանապարհաշինարարների վատ աշխատանքի պատճառով վթար է տեղի ունեցել

Նոյեմբերի 3-ին, ժամը 17.15-ի սահմաններում Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին, Հովք գյուղից մոտ 1 կմ դեպի Իջեւան, տեսանք վթարված  «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Իմացանք, որ այդ ավտոմեքենան հարվածել է  առջեւից ընթացքող «Գազելին», որը ստիպված է եղել նվազեցնել արագությունը, քանի  որ  այդտեղ ասֆալտի ծածկը  կտրված է: Ասֆալտի ծածկը այդպիսին  է, քանզի  այդ  ճանապարհը հիմնանորոգած ճանապարհաշինարարները իրենց  գործը թերի են կատարել:  Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին կանոնավոր ուղերթներ կատարող միկրոավտոբուսների վարորդները  մեզ հայտնեցին, որ  այդ հատվածում  ճանապարհի շերտի նման կտրված-թեքությունները առնվազն 3 հատ են: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 04/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia