CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դանակահարություն՝ Կոթիում

Հունիսի 18-ին, ժամը 23-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում Կոթիի բնակիչ, 1969թ. ծնված, որպես հոգեկան հիվանդ հաշվառված տղամարդը դանակով հարձակվել է գյուղի բնակիչ 1991 եւ 1993 թվականներին ծնված տղամարդկանց վրա: Նրանք գյուղի կենտրոնով ավտոմեքենայով անցնելիս են եղել, երբ հոգեկան հիվանդը դանակով նրանց վրա հարձակվել է: Դանակահարությունից  1993թ. ծնված տղամարդը աջ քունքի շրջանում կտրած-արյունահոսող վերք է ստացել: Նա բուժման համար Երեւան է տեղափոխվել: Իրավապահներից տեղեկացանք, որ դանակահարած տղամարդը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 19/07/2018