Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դատախազները Տավուշի մարզում դատերին չեն ներկայանում

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված, քրեական գործերով դատավարության շատ նիստեր չեն կայանում քրեական գործով մեղադրողների չներկայանալու պատճառով: Դրա հետեւանքով շատ դատավարություններ ամիսներով ձգձգվում են, խախտվում է ողջամիտ ժամկետում դատաքննություն անցկացնելու սկզբունքը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակիցները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում քննվող դատական գործերի վերաբերյալ նշում են, որ տվյալ նիստը չի կայացել քրեական գործով մեղադրողի բացակայության պատճառով: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորները չգիտեն, թե ինչ է դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալու պատճառը: Դատավորները այդ կապակցությամբ իրենց մտահոգությունները հայտնել են ՀՀ գլխավոր դատախազություն: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 07/09/2018