Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դեբեդավանի բնակիչները`առանց հասարակական տրանսպորտի

Այրում  համայնքի մաս կազմող Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի`Վրաստանին սահմանակից  ամենահեռավոր գյուղն է, գտնվում է Նոյեմբերյան քաղաքից ավելի քան 30 կմ հեռավորությամբ: Շուրջ 700 բնակիչ ունեցող գյուղում ապրում են հիմնականում  Ադրբեջանի Կուտկաշենի եւ Վարդաշենի շրջաններից 1988թ. հարկադիր վերաբնակվածները: Դեբեդավանում ոռոգման ջրի պակասություն է, սակայն առավել սուր է խմելու ջրի խնդիրը: Գյուղի կենտրոնում աղբյուր կա, որի մոտ միշտ հերթեր են: Այդ աղբյուրի ջուրը բերվել է Դեբեդավանի շրջակա սարից: Դեբեդավանին  պոմպերով մատակարարվող խմելու ջուրն անորակ է, այն պիտանի չէ խմելու համար: Դեբեդավանցիները սպասում են, որ հաջորդ տարի «Վեոլիա ջուր» ընկերությունը Ստեփանավանի խմելու ջուրը  կմատակարարի Դեբեդավան: Դեբեդավանի բնակիչների  համար խնդիր է Նոյեմբերյան քաղաքի հետ կապն ապահովելը:  Դեբեդավանի վարչական ղեկավարն ասաց, որ Նոյեմբերյան-Դեբեդավան  երթուղում հասարակական տրանսպորտ չի գործում, գործերով Նոյեմբերյան այցելելու համար սեփական ավտոմեքենա չունեցող դեբեդավանցիներն օգտվում են տաքսիների ծառայություններից: Դրա համար  մի քանի հոգով 5000  դրամ են հավաքում, տաքսի վարձում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 01/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia