+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դեբեդը Հայաստանից 4 հեկտար տարածք է քշել-տարել

Հայ- վրացական սահմանի  Դեբեդի հովտի հատվածում,Տավուշի մարզի   Այրում համայնքի  Դեբեդավան, Պտղավան գյուղերի տարածքում Դեբեդ  գետը տարիներ  շարունակ մղվելով Հայաստանի տարածք՝ փոքրացրել  է Հայաստանի Հանրապետության տարածքը։  Հայ-վրացական  բնական սահմանագիծը  համարվում է Դեբեդ գետը։  Հայկական տարածքում, Դեբեդի աջ ափին վերջին  տարիներին գետի ամրացման աշխատանքներ  չեն կատարվել։  Այրում համայնքի Պտղավան գյուղի տարածքում  հունը փոխած Դեբեդը Հայաստանի տարածից կտրել, առանձնացնել է  բավական  ընդարձակ տերիտորիա՝ ծառերով, բուսականությամբ։  Պտղավանի դեմ-դիմաց  Վրաստանի  Մառնեուլիի  շրջանի ադրբեջանաբնակ Բուրմա գյուղն է։ Դեբեդավան գյուղի դիմաց , Դեբեդի ձախ  ափին, վրացական տարածքում Վրաստանի կառավարության ֆինանսավորմամբ  խոշոր քարաբեկորներով  ամրակառուցվել է շուրջ 1, 5 կմ գետափյա հատված։ Նախկին տարիներին գարնանային եւ ամառային  հորդ անձրեւներից վարարած Դեբեդը  Դեբեդավան գյուղի տարածքում քշել-տարել է  3 հեկտար հողատարածք, հիմնականում՝ պտղատու այգիներ։ 2020թվականին վարարած Դեբեդը Դեբեդավանում քշել-տարել է մոտ մեկ հեկտար տարածք։ Այդ տարածքում  պտղատու  այգիներ էին։ Հեղեղի քշած  հողատարածքները պատկանում են Դեբեդավանի 5 բնակիչների, դրանք սեփականաշնորհված եւ վարձակալությամբ տրված հողեր էին։։ Դեբեդավանի բնակիչները  խնդրի վերաբերյալ դիմել են << Շենացող համայնքներ >> ՀԿ նախագահ, նոյեմբերյանցի լրագրող Սուսաննա Մարտիրոսյանին, ով այդ առթիվ դիմել է  ՀՀ  ազգային անվտանգության ծառայության սահմանապաահ  զորքերի հրամանատարություն։ Խնդրի վերաբերյալ համապատասխան ատյաններին է  դիմել  խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը։  Օգոստոսի  5-ին ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղարշակ Սարգսյանը ժամանել է հայ-վրացական սահմանագիծ, համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի, Սուսաննա Մարտիրոսյանի, սահմանապահների  հետ  ուսումնասիրել  հայ-վրացական սահմանագծում առկա խնդիրը եւ այն լուծելու եղանակները։ 


Կապված այն բանից, թե Դեբեդի հայկական ափը ինչ նյութերով կամրապատվի,աշխատանքների ընդհանուր գումարը  տարբեր  կարող է լինել։ Դեբեդի ափի ամրապնդման  տարբերակներից մեկը գետի հայկական  ափին հսկա քարաբեկորների տեղադրումն  է, մեկ այլ տարբերակ՝ գետի ափին բետոնե  մեծ բլոկների տեղակայումն  է։ Որպես հիմնահարցի  լուծման ուղի   քննարկվում է պետական, համայնքային  ֆինանասական միջոցների, հասարակական սեկտորի եւ սփյուռքի  հայության    ներգրավումը։

Լուսանկարները՝  Սուսաննա Մարտիրոսյանի Ֆեյսբուքյան էջից



Հրապարակվել է։ 10:54 08/08/2020