Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դեբեդի «խրամուլին» ուտելու համար պիտանի չէ

Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի բազմաթիվ բնակիչներ Դեբեդի գետից ձուկ են որսում: Ոմանք ձկնորսությամբ են զբաղվում իրենց հաճույքի, այլոք՝ ձուկ ճաշակելու, շատերն էլ ձկնորսությունը դարձրել են եկամտի աղբյուր, որսացած ձուկը վաճառում են ռեստորաններին, բնակիչներին: Ձկնորսները չգիտեն՝ Դեբեդի ձուկը առողջարա՞ր, թե՞ վտանգավոր է մարդկանց առողջության համար: Դեբեդի ափին գտնվող Բագրատաշենի գյուղի բնակիչ Արմո Գաբրիելյանը հայտնեց, Դեբեդի հովտի մի բնակիչ պարծեցել է Դեբեդի «խրամուլի» ձկնատեսակի համով եւ Ռուսաստանում գտնվող իր բարեկամին է ուղարկել Դեբեդում որսացած «խրամուլի»: Վերջինս այդ ձուկը տարել է լաբորատորիա, փորձաքննության ենթարկել եւ պարզել, որ այդ ձկան մեջ կան ծանր մետաղներ, որոնք վնասակար են մարդու առողջությանը, այդ ձուկը ուտելու համար պիտանի չէ: Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները տասնամյակներ շարունակ իրենց վնասակար թափոնները լցնում են Դեբեդ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:56 12/08/2018