Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դեղձավանի բուժկետում ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ

Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից, 425 բնակիչ ունեցող Դեղձավան գյուղում հիմնականում բնակվում են Վրաստանի Ջավախքի տարածաշրջանից վերաբնակվածները: Փոքր գյուղի բուժկետը գտնվում է Դեղձավանի կենտրոնում: Կանաչ ներկված փոքր, փայտաշեն տնակի կեսը զբաղեցնում է բուժկետը, կեսը՝ ոստիկանության տեղամասային աշխատողի աշխատասենյակը: Փորձառու բուժքույր, 30 տարի առաջ Ադրբեջանից բռնագաղթած Լյուդմիլա Գալստյանը հայտնեց, որ պետության կողմից տրվում են առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցները, որոնք բաժանվում են դեղձավանցի հիվանդներին: Նա ասաց, որ փայտե տնակի ջերմամեկուսացումը վատ է կատարվում, տնակում ամռան ամիսներին խիստ շոգ է, ձմռանը՝ ցուրտ : Տնակի տախտակների արանքով շոգն ու ցուրտը թափանցում են բուժկետի տարածք: Բուժկետը ապահովված չէ խմելու ջրով: Բուժքույր Լ, Գալստյանը ջուրը դույլերով ներկրում է բուժկետի մոտակա աղբյուրից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 11/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia