Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ճանապարհները նորոգվում են

Դիլիջանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am, հայտնում է, որ  սուբվենցիոն ծրագրով  լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում քաղաքի ճանապարհների նորոգման ուղղությամբ:

Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են ընթանում Հովսեփյան փողոցում: Հողային աշխատանքներն ավարտելուց հետո կկատարվի ամբողջ փողոցի ասֆալտապատում: Ներկա փուլում ասֆալտապատվելու են, նաև  Մոլդովական փողոցը  (ամբողջությամբ) և Հակոբջանյան փողոցի՝ 3-րդ նրբանցքից  Մխիթարյան փողոցն ընկած հատվածը:

Զուգահեռաբար փոսալցման և մասնակի կարգավորման աշխատանքներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում: Սուբվենցիոն  ծրագիր է ներկայացվել նաև Հակոբջանյան-Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման համար, որի ընդհանուր արժեքը կազմում է 132 միլիոն դրամ:

 

Հրապարակվել է։ 07:04 07/10/2019