Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի համայնքապետարանը բնակիչներին հրավիրում է բյուջեի նախագծի հանային քննարկման

Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ http://www.dilijancity.am/  հրապարակված է համայնքապետարանի կոչը բնակիչներին, ուր ասվում է. «Սիրով  հրավիրում ենք  Դիլիջան բազմաբնակավայր համայնքի 2020թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վեր հանելու և համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բյուջեի հանրային լսումները համայնքի բնակչության և ՏԻՄ-երի  միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` քաղաքացիների իրական կարիքներին համապատասխան: Մենք աշխատում ենք ձեզ համար և մեր նպատակն է բարելավել ձեր կենսապայմանները:

Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն: ՏԻՄ-երը ակնկալում են համայնքի ավագանու և բնակչության ակտիվ,  շահագրգիռ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:

Այսպիսով`

·         Մտահոգվա՞ծ եք մեր համայնքում հանրային ծառայությունների մատուցման մակարդակով և որակով:

·         Ունե՞ք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Եթե այո՝ ապա կոչ ենք անում մասնակցել Դիլիջան բազմաբնակավայր համայնքի 2020թ. բյուջեի նախագծի ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա  Դիլիջանի  համայնքապետարանում


 (հասցե Մյասնիկյան 55), 2019թ. Նոյեմբերի  27-ին, հինգշաբթի, ժամը 15:00-ին: Կրճատ բյուջեի մանրամասները ներկայացված են կայքի՝   ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ   բաժնում։ Շնորհակալություն   համագործակցության համար»

 

Հրապարակվել է։ 06:53 25/11/2019