Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում 12 ժամ ջուր չի լինելու, «Վեոլիա Ջուրը» շարունակում է փորձել դիլիջանցիների համբերությունը


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սթ հուլիսի 9-ին ժամը 09.00-21:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի, Սայաթ Նովա, Կալինինի, Գետափնյա, Իվանովո, 26 Կոմիսարների, Մյասնիկյան, Հովսեփյան փողոցների և Թբիլիսյան խճուղու  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Տեսանկյուն»-Դիլիջան քաղաքում  տարբեր պատճառներով եւ պատրվակներով խմելու ջրի մատակարարումը պարբերաբար անջատվում է; Դիլիջանի բնակիչները պետք է հետեւողական լինեն, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը  կատարի պայմանագրով սահմանված իր պարտականությունները։ Ամռան տապին  ջրի մատակարարման 12 ժամյա անջատումը մեծ անհարմարություններ է պատճառելու քաղաքի բնակիչներին ։ 

Հրապարակվել է։ 05:50 09/07/2019