+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում հերթական զորակոչն էր

Դիլիջանի  քաղաքապետարանի պաշտոնական կայքը՝http://www.dilijancity.am/,  հայտնում է, որ հունվարի  17-ին  Դիլիջանում  հերթական  ձմեռային զորակոչն էր: Նորակոչիկները բանակ էին մեկնում բարձր տրամադրությամբ: Հայրենիքի պաշտպաններին բանակ էին ճանապարհում Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի համայնքապետարանի պատասխանատու աշխատողները, համայնքի ավագանու անդամները, ծնողները, ընկերները, մտերիմները: Ավանդույթի համաձայն այն անցկացվեց հանդիսավոր արարողությամբ:  Երիտասարդներին բարի և խաղաղ ծառայություն մաղթեցին Տավուշի  մարզի զինվորական կոմիսարիատի Դիլիջանի բաժնի  պետ,

փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը,  Դիլիջան համայնքի ղեկավարի մամլո խոսնակ  Ալբերտ Սիմոնյանը: Իր  օրհնանքը հղեց Դիլիջանի հոգևոր հովիվ տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Ելույթ ունեցողները  իրենց խոսքում ընդգծեցին այն մեծ ուշադրությունն ու հոգատարությունը, որ դրսևորում են հայրենի իշխանությունները բանակի նկատմամբ: Նրանք  վստահ էին,  որ  մեր երիտասարդները  պատվով կկատարեն  ծառայությունը՝ ամուր կանգնելով հայրենիքի պաշտպանության դիրքերում: Արարողության վերջում, ավանդույթի համաձայն՝ համայնքապետարանի կողմից նորակոչիկներին տրվեցին առաջին անհրաժեշտության  պարագաներ:

 Բարի ծառայություն մաղթենք մեր զինվորներին....

 

Հրապարակվել է։ 11:15 20/01/2020