Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում թանգարանի շենքի փայտե պատշգամբը քանդվել է (ֆոտոշարք)

Դիլիջան քաղաքի բնակիչ, ֆեյսբուքյան «Դիլիջան» խմբի համակարգող Արթուր Ղազարյանն այդ խմբում տեղադրել է Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի փայտե քանդված պատշգամբի լուսանկարները, գրելով. «Մի քանի որ առաջ Երևանի Ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի հետ դժբախտություն պատահեց, այլեւս չկա թանգարանի շենքի Կալինինի փողոցին նայող փայտե գեղեցիկ ու վեհ բալկոնը։ Դեպքի հետ կապված մի քանի վարկած կա․քանի որ ես դեպքի պահին այդտեղ չեմ եղել, չգիտեմ՝ իրականում ինչ է եղել, բայց փաստը մնում է այն, որ այդ բալկոնը էլ չկա։ Թանգարանի շենքը ՀՀ կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է։ Անցյալ տարի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցից հետո ոչինչ չփոխվեց։ Նոր նախարար Լիլիթ Մակունցը դեռ Դիլիջան պաշտոնական այց չի կատարել, բայց հուսով եմ՝ շուտով կկատարի այց ու անպայման կայցելի մեր գեղեցկուհի թանգարան։ Հ․Գ․ իսկ կարո՞ղ է մի օր էլ զարթնենք ու տեսնենք շենքը լրիվ փլվել է» ։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարեցինք Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարներին, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Ակնկալում ենք խնդրի վերաբերյալ մշակույթի նախարարության պարզաբանումը; Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարները՝ Արթուր Ղազարյանի

Հրապարակվել է։ 17:00 05/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia