Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանցին հոգեհացից հետո սպանել է համաքաղաքացուն

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Հայկ Միշայի Գուլանյանը մեղադրվում է այն բանում, որ 2017թ. օգոստոսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում Արթուր Եգանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 33 հասցեում գտնվող «Ջոնի» տաղավարում տեղի ունեցած, հանգուցյալ Կարեն Մանուկյանի հոգեհանգստի արարողություն ավարտելուց հետո, գործով դեռեւս չպարզված հարցերի շուրջ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վիճաբանել է Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Եգանյանի հետ, որի ընթացքում ծակող-կտող գործիքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին, սպանել նրան: Հ. Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»), 117 («Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը» ) եւ 118 («Ծեծը») հոդվածներով: Հայկ Գուլանյանը կալանավորված է եւ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:Սույն քրեական գործով դատավարության մեկնարկը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է օգոստոսի 2-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 09:55 31/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia