Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիտավան տանող ճանապարհը վատ վիճակում է


Վերջին 3 տարիներին Տավուշի մարզում հիմնանորոգվել է  թվով  44  միջհամայնքային եւ ներհամայնքային ավտոճանապարհ։ Մայիսի սկզբին սկսվեցին  Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղ տանող , 4 կմ երկարություն ունեցող ճանապարհի ասֆատալտապտման աշխատանքները։ Տավուշի մարզում ամենավատ վիճակում է գտնվում Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղ տանող ավտոճանապարհը։ 3,1 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհի նորոգման  համար անհրաժեշտ է մոտ 280 միլիոն դրամ։

Հրապարակվել է։ 07:58 25/05/2020