Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դպրոցի տնօրեն. «Դանակահարելուց հետո 9-րդ դասարանցին գլուխը բռնել էր»

Երեկ`նոյեմբերի 8-ին Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցի տղան դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանցի տղայի: Դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը հայտնեց, որ դանակահարությունը եղել է դասամիջոցին, դպրոցում հերթապահություն կատարելուհետ կապվածվեճիհետեւանքով: Տնօրենն ասաց, որ դանակահարողը դեպքից հետո եղել է ընկճված վիճակում, բռնելէ իր գլուխն ու ասել`այս ինչ արեցի, խայտառակ եղա: Մ. Հարությունյանն ասաց, որ այդ տղանպոռթկուն, հուզական բնավորություն ունի, դեպքից մի քանի օր դպրոցումմանկավարժական խորհրդի նիստ են արել, որոշել, որ դիմեն ոստիկանության անչափահասների գծով տեսուչին, որպեսզի այդ տղանհաշվառման վերցվի: Տնօրենն ասաց, որ դանակահարությունը կատարվելէ11-րդ դասարանցու ծնկի շրջանում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:Դանակահարող եւ դանակահարված տղաները այսօր դասի չեն գնացել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 13:00 09/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia