Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Դպրոցներում եւ բուժհիմնարկներում`կանխիկ փողով

Տավուշի մարզում առողջապահական հիմնարկներ կան, որտեղ աշխատողներին աշխատավարձ վճարում են ոչ թե բանկային քարտերով, այլ՝ կանխիկով: Դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նման երեւույթ գոյություն ունի նաեւ մարզի հանրակրթական դպրոցներում: Այդ մասին տարեմուտից առաջ՝ դեկտեմբերի 27-ին կայացած մարզխորհրդի նիստում հայտարարեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը, ներկայացնելով մարզի առողջապահական հիմնարկներում կատարված աուդիտի արդյունքները: Առողջապահական հիմնարկների եւ դպրոցների տնօրենները պատճառաբանում են, որ բանկերը գտնվում են մարզի քաղաքներում, հեռու են: Ն. Մելքումյանը դպրոցների տնօրեններին ասաց, որ 2018 թվականին այդ երեւույթը պետք է բացառվի:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 24/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM