Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դժոխքի երաժշտությունը` Փոստանջյանի մեկնությամբ

Փետրվարի 11-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում Զարուհի Փոստանջյանը քաղաքացիներին բացատրեց էր իր հետ բերված նկարը, ասելով. «Տեսեք`խաղադրույքներ են դրված, խաղաքարեր են … Եվ դժոխքի երաժշտության ներքո այդ մարդիկ ապրում են…Տեսեք`դժոխքի երաժշտության ժամանակ նաեւ մարդկանց ականջն են կտրում, որպեսզի մարդը հնարավորություն չունենա լսելու, ընկալելու, թե ինչ կատարվում: Այսօր մեր ժողովրդին բթացրել են, այդ իսկ պատճառով մեր հայրենակիցները չեն կարողանում պատասխան տրամադրել եւ դուրս գալ այս վիճակից: Չի կարող լինել այնպես , որ աղքատ պետությունում լինեն միլիարդավոր դոլարների հարստություն կուտակած մարդիկ, որ աղքատ պետության բարձրաստիճան պաշտոնյան ունենա միլիարդավոր դոլարների հարստություն: Ակնհայտ է, որ նա այդ հարստությունը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով, ակնհայտ է, որ այդ հարստությունը յուրացրել է մեզնից»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:14 12/02/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia