Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ձիերի երամակը` միջպետական ավտոճանապարհին (Ֆոտոշարք)

Տավուշի մարզում, միջպետական ավտոճանապարհին հաճախ են հայտնվում խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր: Ճանապարհով երթեւեկող մեքենաների վարորդների եւ ուղեւորների համար հատկապես վտանգավոր է, երբ գիշերային ժամերին առանց հսկողության անասունները հանկարծակի հայտնվում են ճանապարհին: Անասունների հետ բախման հետեւանքով Տավուշում վթարների բազմաթիվ դեպքեր են եղել: Հունվարի 17-ի երեկոյան ձիերի այս երամակը տեսանք Դիլիջան-Իջեւան ճանապարհին, Հովք գյուղի տարածքում: Առանց հսկողության պահվող ձիերից մեկը հատել էր ավտոճանապարհը եւ արածում էր ճանապարհից վերեւ, իսկ մյուսները`ճանապարհից ներքեւ գտնվող դաշտում:

Հրապարակվել է։ 19:25 22/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM