Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ձկնավաճառ մանեկենին կոստյում են հագցրել, փողկապ կապել

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին ձկան վաճառքի բազմաթիվ կետեր կան, հիմնականում`վագոն-տնակներ: Ձուկ վաճառող տղամարդիկ կանգնում են ճանապարհի եզրին եւ ձեռքերն իրարից հեռացնելով` ցույց տալիս, որ ձուկ են վաճառում: Առավել հնարամիտ ձկնավաճառները մանեկեն են տեղադրում ճամփեզրին: Նման մանեկեններից մեկին կոստյում-շալվար են հագցրել, փողկապ՝ կապել: Մանեկենին էլեկտրական հոսանք են միացրել, որ գիշերները նա՝ ձուկը ձեռքին, տեսանելի լինի: Վաճառվող աղ դրած ձկները կախել են ամանորից մնացած տոնածառի ճյուղերից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 26/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia