Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությկան Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլէկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէ։

«Հարգելի´ վարորդներ, թույլ լուսավորության պայմաններում հորդորում ենք լինել զգոն և երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

Հրապարակվել է։ 12:47 25/05/2020