Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Ելքի» պատգամավորության թեկնածուն ցույցերի է մասնակցել, նրա տունը թալանել են

Ժողովրդական շարժման սկզբից Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1968թ. ծնված Հայկանուշ Բեգլարյանը միացել է շարժմանը, մասնակցել Երեւանում կայացած ցույցերին: Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք Նոյեմբերյան քաղաքի նրա բնակարանից գողություն են կատարել: Պատճառված վնասը կազմում է 5 միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»): Հայկանուշ Բեգլարյանը ազատամարտի տարիներին որպես բուժքույր աշխատելով Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում, հաճախ է օգնության հասել սահմանագոտում վիրավորներին: Նա ներկայումս զբաղվում է բիզնեսով: 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նա «Ելք» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 15/05/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia