Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ընդդեմ կորոնավիրուսի

Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ Բագրատաշենի մաքսային կետի մոտ իրականացվում են համավարակի կանխարգելիչ միջոցառումներ։ Տեղեկություն է հաղորդվում այդ պահին  սահմանային անցակետի մոտ  գտնվող բեռնատար ավտոմեքենաների, այդ օրը  Վրաստան մուտք գործած բեռնատարների թվի մասին։ Սահմանային անցակետում բոլոր վարորդներն անցնում են բժշկական զննություն, չափվում է  նրանց ջերմաստիճանը։ Բեռնատար բոլոր մեքենաները ախտահանիչ նյութերով լվացվում  են, պարբերաբար կատարվում են ախտահանման աշխատանքներ: Տարածքի առևտրի կետերն աշխատում են 24  ժամյա ռեժիմով,  առաջնահերթության կարգով սպասարկում են վարորդներին, վարորդներին բաժանվում են տեղեկատվական թերթիկներ։  Ընթացքի մեջ են շրջիկ տարաներով խմելու ջրի մատակարարման եւ  դաշտային սանհանգույցների կառուցման միջոցառումները: Տավուշի մարզպետարանը հրապարակել է մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում գործող 11 խանութների հասցեները,  հեռախոսահամարները, որոնք  պարենային եւ  ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքներն առաքում են գնորդներին։ Պարզեցինք, որ առաքումը կատարվում է տաքսիների միջոցով, համապատասխան վճարով։

 

Հրապարակվել է։ 05:56 28/03/2020