Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայրենի, սահմանամերձ Աչաջրում ջերմոցներ է հիմնում

Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Իջեւանից մոտ 15 կմ հեռավորությամբ, ճանապարհի աջ եզրին, մեծ տարածքում, հողի շերտի հարթեցում է կատարվել: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկողներից շատերն են հարցնում, թե Աչաջուր համայնքի այդ տարածքում ինչ է կառուցվում: Աչաջրի համայնքապետարանից հայտնեցին, որ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ծագումով Աչաջուր գյուղից Խաչատուր Քոքոբելյանը այդ տարածքում ջերմոցներ է հիմնում: Համայնքապետարանից տեղեկացանք, որ Խ. Քոքոբելյանը սահմանամերձ համայնքից 45 հեկտար տարածք է ձեռք բերել, սակայն թե դրանից որքան է տրամադրել ջերմոցների համար, իրենց հայտնի չէ:

Հրապարակվել է։ 22:00 22/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM