Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Ընկերակցության մարտիկ» միջազգային խաղերը` Հայաստանում

Այսօր` հուլիսի 28-ին, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացավ «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվող «Ընկերակցության մարտիկ» մրցումների բացման արարողությունը: Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բելառուսի, Իրանի,Հունաստանի,Ղազախստանի, Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: «Միջազգային բանակային խաղերը» կկայանան հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը՝ Երեւանում Դիլիջանում եւ Իջեւանում: Մրցումների մասնակիցները ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական եւ պարային-երաժշտական «Տեր եւ Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձեւերում: Միջոցառումը Հայաստանում կայանում է առաջին անգամ: Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը  մրցումների մասնակիցներին հաջողություններ մաղթեց: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ցուցադրեցին իրենք մարզական ունակությունները : Միջոցառումը մեկնարկեց հայկական եւ ռուսական երգ ու պարով: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարները՝ Տաթեւ Հարությունյանի

Հրապարակվել է։ 14:55 28/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia