+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երեւանի կոնյակի գործարանը դատի է տվել Իջեւանի գինու, կոնյակի գործարանին

«Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին հայցով «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի դեմ հայց է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` հունվարի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Սիմա Իսկանդարյանի նախագահությամբ, սույն քաղաքացիական հայցով նշանակված է նախնական դատական նիստ:

Հրապարակվել է։ 19:00 08/01/2018