Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Եվրոպական Միությունը օգնում է «Իրազեկ Հայաստանի» կայացմանը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Մաաստրիխտում գործող Եվրոպական Լրագրության Կենտրոնի համագործակցությամբ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Իրազեկ Հայաստան» տեղեկատվության մատչելիության եւ առավել իրազեկված քաղաքացիների համար հետաքննական լրագրության ծրագիրը,որը սկսվել է 2018թ. մայիսին եւ կշարունակվի  մինչեւ 2019թ, դեկտեմբեր: Դրա նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության կառույցների վերահսկողական կարողությունները, մասնավորապես՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններին առնչվող ոլորտներում, ինչպես նաեւ երիտասարդության շրջանում խթանել հետաքննական լրագրությունը:  Ծրագրի առաջին բաղադրիչով  քաղաքացիական  հասարակության կառույցների մշտադիտարկման կարողությունները հզորացվում են, հետո կտրամադրվեն  փոքր դրամաշնորհներ, ծրագրի 2-րդ բաղադրիչով կանցկացվի հետաքննական լրագրության հեռուստանախագիծ-մրցույթ: Այդ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 1-3-ը Իջեւան քաղաքում  ծրագրի մասնակից 9 ՀԿ-ների ներկայացուցիչների համար անցկացվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ սեմինար, որի ընթացքում հրավիրված փորձագետները դասախոսություններ են ունենում տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքների, դրա իրավական հենքի, տեղեկատվություն ստանալու  եւ այն տրամադրելու եղանակների,  մարդու այլ իրավունքների հետ տեղեկատվության ազատության կապի,ՀԿ-ների համար ֆոնդահայթայթման ներկա մարտահրավերների, բյուջեի հանրային վերահսկողության, ԵՄ-Հայաստան ինտեգրման եւ այդ գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության լավագույն փորձի վերաբերյալ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 03/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia