Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

«Ֆուռի» վարորդը կապիտանի վարած «Մերսեդեսի» զոհ է դարձել

Այսօր` ապրիլի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղից Հաղթանակ գյուղ տանող ավտոճանապարհին Հայաստանից Ռուսաստան մեկնող խոշոր բեռնատարի`«ֆուռի» վարորդը մեքենան կանգնեցրել է  ճանապարհի բանուկ մասում: Նրան այդտեղ հարվածել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի բնակիչ, ՀՀ բանակի զինծառայող կապիտանի վարած «Մերսեդեսը»: «Ֆուռի» վարորդը` Գավառի բնակիչ, 1977 թ. ծնված քաղաքացին, ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանները : Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 03/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM