Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գարնան առաջին օրը «Դիլիջան ազգային պարկում» 11 կաղնի է հատել

Հաղարծին գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Ադոն Թամրազյանի դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Նա մեղադրվում է այն բանում, որ ապօրինի ծառահատում կատարելու դիտավորությամբ 2018թ. մարտի 1-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տարածքից անօրինական հատել է 11 հատ կաղնի տեսակի թաց կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 345 հազար դրամի վնաս: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով(«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը առաջացրել է առանձնապես խոշոր չափերի վնաս»): Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:55 01/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia