Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գետահովտցիները ցանկանում են, որ զորամասի նախկին շենքը լինի համայնքի սեփականությունը

Նախկինում հայտնել ենք, որ 2018 թվականի մարտի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, նախկինում Իջեւանի զորամասի տարածք հանդիսացող 10518,2 քառ մետր մակերեսով շենք-շինությունները եւ 8,9 հա հողամասը անհատույց նվիրվել է Հայ առաքելական եկեղեցուն: Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին հարցրինք, թե ինչպես լուծվեց իրենց գյուղի տարածքում գտնվող, Իջեւանի տարածաշրջանում տեղակայված զորամասի նախկին շենքի պատկանելիության հարցը: Նա ասաց, որ համայնքի բնակիչները ցանկանում են, որ այդ շենքը պատկանի Գետահովիտ համայնքին; Նրա խոսքերով`շենքը ներկայումս գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում,զորամասի նախկին շենքի հողատարածքի կադաստրային նշանակությունը չի փոխվել, այն չի դարձել հատուկ պահպանվող տարածք: Ա. Ղազարյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարության կողմից շենքը Հայ առաքելական եկեղեցուն նվիրաբերելուն իրենք տեղյակ չեն եղել, Գետահովտի բնակիչների կարծիքը հաշվի չեն առել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 03/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia