Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գիշերը մտել է Այրումի բնակչուհու բնակարան եւ գողացել 35 հազար դրամանոց նոթբուկը

Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. փետրվարի 8-ին, ժամը 00.30-ից մինչեւ 02.00-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Այրում քաղաքի բնակչուհու բնակարան, հյուրասենյակում գտնվող սեղանի վրայից հափշտակել է տանտիրուհուն պատկանող «Ասուս» տեսակի նոթբուկը, նրան պատճառելով 35 հազար դրամի վնաս: Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-8 տարի ազատազրկում`գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 04/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia