Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գլաձորի Ղազմա հանքի շահագործումը անթույլատրելի է

 

Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում  է ՀՀ Վայոց ձորի  մարզի Գլաձոր համայնքում:  Գլաձորը Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից գտնվում է 3 կմ հեռավորությամբ: Հանքավայրից  6-10 կմ հեռավորության վրա գտնվում են Վերնաշեն, Հերմոն  և Շատին գյուղերը: Գլաձորի հանքավայրի տարածքը ներառված է Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջանում, որտեղ հանդիպում են կաթնասունների ավելի քան 220 տեսակ: Հանդիպում է գորշ արջ, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու: Թռչուններից են քարակաքավը, բազմաթիվ ճնճղուկազգիներ, սև ու սպիտակագլուխ անգղներ, գառնանգղ, քարարծիվ, ճուռակներև այլն: Շատ են սողունները՝ օձեր (գյուրզա, շահմար) և մողեսներըՆշենք, որ գորշ արջը, կզաքիսը, անտառային կատուն, սեւ եւ սպիտակագլուխ անգղները, գառնանգղը, քարարծիվը, ճուռակները գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:

Գլաձոր  խոշորացված համայնքի ավագանու անդամ , Վայոց ձորի  մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ  Գեղամ Մարգարյանը  խոսեց համայնքի յուրահատկությունների և  խնդիրների մասին«Հանքաարդյունաբերության հետ կախված մեր համայնքը  հին պատմություն ունի, դրա ուսումնասիրությունը եղել է 1920-ից միչև 31 թվականը։  Թեք Սար են անվանում, դա Ղազմա  կոչվող  տարածքն է,  այն ծովի մակարդակից  2800-3000մ  բարձրության վրա է գտնվում:1963-ից միչև 71թ. ուսումնասիրեցին ֆրանսիացիները: Այդ  տարածքը, որը պետք է քանդեն, այնտեղ կա  ուրան, 1965թ-ին   քանդել են և ուսումնասիրել  են, այդ տարածքում ոչինչ չի աճում : Մարդիկ, որոնք աշխատել են այդ հանքում,  բոլորը    մահացել են թոքի քաղցկեղից՝  50 տարեկան հասակում»:

Գլաձորի  տարածքը հարուստ է բժշկական բուսատեսակներով, շուրջ 1200 տեսակ բույսեր, որից  450 տեսակն  ուտելի բույսեր են: Տարածքում կան   վայրի բեզաորյան այծեր։  Պարոն Մարգարյանը նշեց, որ գյուղում անմշակ հողերը շատ են՝ 13.000 հեկտար, միայն 30%-  ն է օգտագործվում: Խոշորացված համայնքը ունի տեխնիկայի խնդիր՝ գյուղատնտեսական կարիքները հօգալու համար : Գլաձորցիները հողագործությամբ  քիչ են զբաղվում , ավելի շատ զարգացած է պտղաբուծությունը, ունեին շատ մեծ ծիրանի այգիներ, սակայն կլիմայի փոփոխության հետ կապված՝   անցում է կատարվում դեղձի և խնձորի մշակության:

 Գլաձոր խոշորացված համայքի բնակիչները դեմ են հանքարդյունաբերությանը: Նախորդ դարում իրականացված հետախուզության հետևանքով չորացել է  հանքախորշի տարածքի բուսականությունը, աղտոտվել են ստորգետնյա ջրաղբյուրները: Գլաձորցիները իրենց ապրուստը վաստակում են գյուղատնտեսությամբ և տեղի բնության միջոցով: Գլաձորի բնակիչները դեմ են հանքի շահագործմանը և նշում են ,որ Գլաձորի հանքաքարում առկա մետաղները և տարրերը լուրջ ռիսկեր են պարունակում  շրջակա միջավայրի և մարդու առողջության համար:

Գյուղացիներից մեկը նշեց, որ 1960-ականներին այդ հանքավայրի տարածքում ուսումնասիրություն է արվել, եւ մինչ օրս այդ վայրում ո՛չ մոլախոտ է աճում, ո՛չ կենդանի էակ է ապրում. «Որտեղ բացեցին, Չեռնոբիլ է դառնում: Այն մարդիկ, որոնք այնտեղ աշխատել են, թոքային քաղցկեղով մահացան: Դա ձեզ ոչինչ չի՞ ասում»:

Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանը  նշեց «Դեռևս խորհրդային տարիներից հետաքրքրվել են հանքով , ռազվեդկան արել են, մանրամասն հետախուզություններով  հետո  դադարել է, դրանից հետո ինչ – ինչ պատճառներով հետաքրքրությունը չի կորելու : Այս հարցը ամեն գլաձորցու հարց է , այն ավագանուց կամ  համայնքի ղեկավարից կախված հարց չի,  այս դեպքում ով էլ լինի համայնքի ղեկավարը կամ ավագանին, բնականաբար պիտի ժողովրդի, բնակչի ողջամիտ, խելամիտ  կարծիքը  առաջ տանի: Ժողովուրդը եթե չի ուզում,  դրա համար  ունի իր պաճառները: Գլաձորի բնակիչները համայնքը ավելի հեռանկարային  են տեսնում՝ տուրիզմում և   գյուղատնտեսությունում, համայնքը ունի տուրիզմի համար պայմաններ, այն կարող է զարգանալ, հյուրատներից մինչև  Գաստրո բակ  ձևաչափով: Գյուղի միջոցներից հատկացրել ենք դեպի Սպիտակավոր եկեղեցի տանող ճանապարհի վերանորոգման համար : Գյուղում արդեն բացվում է  երրորդ հյուրատունը , արդեն տուրիստների համար կա հետաքրքրություն»:

Տաթեւ Հարությունյան

 

 

Հրապարակվել է։ 10:54 15/07/2019